Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i204942-Վրաստանում_մեկնարկել_են_ՆԱՏՕ_ի_զորավարժությունները
Վրաստանում մեկնարկել են Ճկուն ոգի-2023 (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությունները՝ օդադեսանտային ուժերի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 23, 2023 13:56 Asia/Tehran
  • Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Ճկուն ոգի-2023 (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությունները՝ օդադեսանտային ուժերի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանը 11-րդ անգամ է ընդունում Agile Spirit-2023 զորավարժությունները: Վարժանքների առաջին ցուցադրական բաղադրիչը տեղի է ունեցել Վազիանիի ռազմական օդակայանի տարածքում», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության 173-րդ դեսանտային բրիգադի անձնակազմը վայրէջք է կատարել օդակայանի տարածքում։ Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ ԱՄՆ-ի զինվորականները դեսանտավորվել են ամերիկյան C-17 բազմանպատակային ռազմափոխադրական ինքնաթիռից։

Զորախաղերի մասնակիցներին են դիմել և հաջողություններ մաղթել Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին, ինչպես նաև հանրապետության պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում է 21 երկրից ժամանած ավելի քան 3000 զինվորական։

armenpress.am