ԲՐԻԿՍ-ը ՀԱՀ-ում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով կհամալրվի նոր մասնակիցներով. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i204978-ԲՐԻԿՍ_ը_ՀԱՀ_ում_ընթացող_գագաթնաժողովի_արդյունքներով_կհամալրվի_նոր_մասնակիցներով._ԶԼՄ
Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն ԲՐԻԿՍ-ի նոր մասնակիցներ կդառնան, հայտնում է UOL բրազիլական լրատվական պորտալը՝ հղում անելով գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2023 07:01 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ը ՀԱՀ-ում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով կհամալրվի նոր մասնակիցներով. ԶԼՄ

Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն ԲՐԻԿՍ-ի նոր մասնակիցներ կդառնան, հայտնում է UOL բրազիլական լրատվական պորտալը՝ հղում անելով գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագծին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հարթակի տվյալներով՝ աշխարհագրական հավասարակշռությունը պահպանելու համար ցուցակում կարող է ներառվել ևս մեկ աֆրիկյան երկիր։

Ավելի վաղ ՀԱՀ արտգործնախարար Նալեդի Պանդորը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցի շուրջ և փաստաթուղթ է ընդունել, որում շարադրված են դրա սկզբունքները:

Դրանից առաջ էլ Չինաստանի ժողովրդական համալսարանի «Չունյան» ֆինանսների ինստիտուտի ավագ գիտաշխատող Չժոու Ռոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Յոհանեսբուրգի գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի ընդլայնումն անխուսափելի կդառնա, կազմակերպության շրջանակներում համագործակցության ոլորտները նույնպես կավելանան:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը, դրան ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի ղեկավարները, Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով:

ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, սակայն վերջին ժամանակներս տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն, այդ թվում՝ Արգենտինան, Իրանը, Ալժիրը, Թունիսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը: