ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ մակրոտարածաշրջան․ ՌԴ վարչապետը՝ Ծաղկաձորում
https://parstoday.ir/hy/news/world-i205008-ԵԱՏՄ_ն_պետք_է_դառնա_ինքնաբավ_մակրոտարածաշրջան_ՌԴ_վարչապետը_Ծաղկաձորում
Եվրասիական տնտեսական միությունում անհրաժեշտ է ամուր հիմք դնել ապագա համատեղ գործողությունների համար։ Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2023 15:10 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ մակրոտարածաշրջան․ ՌԴ վարչապետը՝ Ծաղկաձորում

Եվրասիական տնտեսական միությունում անհրաժեշտ է ամուր հիմք դնել ապագա համատեղ գործողությունների համար։ Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Արդեն հիմա անհրաժեշտ է ամուր հիմք դնել ապագա համատեղ գործողությունների համար։ Եվրասիական տնտեսական միությունը պետք է դառնա ինքնաբավ մակրոտարածաշրջան։ Եվ միևնույն ժամանակ՝ գրավիչ և բաց այլ գործընկերների համար», - ասաց Միշուստինը։

Նրա խոսքով ՝ առաջնահերթ է ապրանքների և ծառայությունների, ֆինանսների և ներդրումների, աշխատուժի ընդհանուր շուկաների ձևավորման շարունակությունը՝ կյանքի որակի բարելավման, քաղաքացիների բարեկեցության և ձեռնարկատիրական ակտիվության բարձրացման համար:

«Անհրաժեշտ է ստեղծել առանցքային ապրանքներով և ռեսուրսներով ապահովված միասնական տարածք։ Առաջին հերթին խոսքը պարենային և էներգետիկ անվտանգության մասին է։ Այս թեման գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում համաշխարհային շուկա հացահատիկի մատակարարման հետ կապված դժվարությունների ֆոնին, որոնք մենք տեսնում ենք»,- ասաց նա։

Միշուստինը նշեց, որ ԵԱՏՄ-ն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ցորենի, կարտոֆիլի, անասնապահական արտադրանքի արտադրությամբ:

«Հնգյակի» երկրները կշարունակեն հանդես գալ որպես ներքին և արտաքին շուկաներ գյուղատնտեսական ապրանքների հուսալի մատակարարներ։ Մենք նաև լիովին ապահովում ենք մեզ գազով, նավթով, նավթամթերքով և էլեկտրաէներգիայով»,- հավելեց  նա։