Չինաստան. ԱՄՆ-ն ամենամեծ միջուկային սպառնալիքն է աշխարհում
https://parstoday.ir/hy/news/world-i205360-Չինաստան._ԱՄՆ_ն_ամենամեծ_միջուկային_սպառնալիքն_է_աշխարհում
Անդրադառնալով ԱՄՆ-ի մահաբեր միջուկային զենքին՝ Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը Վաշինգտոնը համարել է աշխարհի ամենամեծ միջուկային սպառնալիքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2023 16:11 Asia/Tehran
  • Չինաստան. ԱՄՆ-ն  ամենամեծ միջուկային սպառնալիքն է աշխարհում

Անդրադառնալով ԱՄՆ-ի մահաբեր միջուկային զենքին՝ Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը Վաշինգտոնը համարել է աշխարհի ամենամեծ միջուկային սպառնալիքը։

Մի քանի օր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմավարական հրամանատարության ղեկավար` Էնթոնի Քոթոնը մտահոգություն էր հայտնել Չինաստանի միջուկային հզորության ընդլայնման կապակցությամբ։

Դա այն դեպքում,երբ ԱՄՆ-ն ունի միջուկային զենքի ամենամեծ զինանոցն աշխարհում և միակ երկիրն է, որը ատոմային ռումբ է կիրառել մեկ այլ երկրի դեմ։

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանն այսօր (հինգշաբթի) ասել է, որ Միացյալ Նահանգներն առաջին երկիրն է, որը վարում է միջուկային զսպման ագրեսիվ քաղաքականություն և շարունակում է մեծ ներդրումներ կատարել միջուկային զենքի ոլորտում՝ պատերազմական  սպառումների համար:

Ուն հայտարարել է, որ  Չինաստանի միջուկային սպառնալիքը  ուռճացնելու ԱՄՆ-ի պնդումները նորություն չեն։

Չինացի պաշտոնյան հավելել է,-«ԱՄՆ-ն ​​լարվածություն է ստեղծել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և միջուկային առճակատման ենթարկել այն՝ իր միջուկային գերակայությունը պահպանելու համար»։

Այդ կապակցությամբ ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ն միջուկային սուզանավ է տեղակայել Հարավային Կորեայի ափերի մոտ։