Հնդկաստանի իշխանություններն առաջարկել են վերանվանել երկիրը
https://parstoday.ir/hy/news/world-i205644-Հնդկաստանի_իշխանություններն_առաջարկել_են_վերանվանել_երկիրը
Հնդկաստանի իշխանություններն առաջարկել են վերանվանել երկիրը։ Նարենդրա Մոդիի ղեկավարած կառավարությունը մտադիր է բանաձև ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, որի նստաշրջանը կայանալու է սեպտեմբերի 18–22–ը։ Այդ մասին հայտնել է Times Now-ն նախարարների կաբինետում իր աղբյուրների վրա հղումով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 15:09 Asia/Tehran
  • Հնդկաստանի իշխանություններն առաջարկել են վերանվանել երկիրը

Հնդկաստանի իշխանություններն առաջարկել են վերանվանել երկիրը։ Նարենդրա Մոդիի ղեկավարած կառավարությունը մտադիր է բանաձև ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, որի նստաշրջանը կայանալու է սեպտեմբերի 18–22–ը։ Այդ մասին հայտնել է Times Now-ն նախարարների կաբինետում իր աղբյուրների վրա հղումով։

Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Հնդկաստան (India) անվանումը տրվել է երկրին Մեծ Բրիտանիայի կողմից՝ գաղութատիրական կառավարման շրջանում, և այսպիսով հանդիսանում է «ստրկության խորհրդանիշ», մինչդեռ երկիրը դարեր և հազարամյակներ ի վեր կոչվել է Բհարատ, գրում է ՌԲԿ–ն։

Երկիրը վերանվանելու մտադրությունները հաստատել է Ազգային կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը։ Նա նշել է, որ նախագահական պալատը հրավերներ է ուղարկել G20–ի երկրներին Բհարատի նախագահի անունից։

«Նշանակում է, նորությունը համապատասխանում է իրականությանը»,–գրել է Ռամեշը Twitter–ում։

Ըստ երկրի սահմանադրության երկրում 2 պաշտոնական լեզու կա՝ անգլերեն և հինդու։ Անգլերեն երկիրը կոչվում է India, իսկ հինդիով՝ Բհարատ։

India բառն առաջացել է Ինդ գետի անվանումից, որը տեսել են երկիր հասած եվրոպացիները։ Իրենք հնդիկներն այդ գետն անվանում են Սինդհու։

panarmenian.net