Գուտերեշ. Հույս չկա, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մոտ ապագայում
https://parstoday.ir/hy/news/world-i205754-Գուտերեշ._Հույս_չկա_որ_Ուկրաինայի_հակամարտությունը_կավարտվի_մոտ_ապագայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է. «Հաշվի առնելով, որ Մոսկվան և Կիևը ուժի են դիմել իրենց նպատակներին հասնելու համար, հույս չկա, որ մոտ ապագայում Ուկրաինայում պատերազմը կդադարի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2023 05:58 Asia/Tehran
  • Գուտերեշ. Հույս չկա, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մոտ ապագայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է. «Հաշվի առնելով, որ Մոսկվան և Կիևը ուժի են դիմել իրենց նպատակներին հասնելու համար, հույս չկա, որ մոտ ապագայում Ուկրաինայում պատերազմը կդադարի»:

ԻՌՆԱ-ն, հղում անելով Russia Today-ին, հայտնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Ուկրաինական պատերազմի մեջ ներգրավված կողմերը որոշել են շարունակել հակամարտությունը: Ես այնքան էլ հույս չունեմ, որ մոտ ապագայում այս պատերազմին վերջ տալու համար խաղաղ լուծում կունենանք»։

Ըստ այս հաղորդման՝ հունիսի սկզբին Ուկրաինան արևելքում և հարավում հակագրոհ է իրականացրել, սակայն որևէ էական արդյունքի չի հասել։