«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագիծը չի կարող իրականացվել առանց Թուրքիայի. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i205898-Մեկ_գոտի_մեկ_ճանապարհ_նախագիծը_չի_կարող_իրականացվել_առանց_Թուրքիայի._Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պետք է մաս կազմի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2023 14:46 Asia/Tehran
  • «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագիծը չի կարող իրականացվել առանց Թուրքիայի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պետք է մաս կազմի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:

«Չինաստանը մեծ առաջընթաց է գրանցել այս նախաձեռնության իրականացման գործում, և այն շարունակում է առաջ գնալ։ Բայց մենք աշխատում ենք նաև այս ուղղությամբ։ Նպատակը Մարմարային [Բոսֆորի տակով թունել] հասնելն է։ Առանց Թուրքիայի չի կարող լինել այս տրանսպորտային միջանցքը։ Թուրքիան կարևոր արտադրական և առևտրային բազա է: Արևելքից արևմուտք ամենահարմար ճանապարհը պետք է անցնի Թուրքիայով»,- ասել է Էրդողանը լրագրողներին Հնդկաստանից վերադարձի ժամանակ, որտեղ անցկացվել է G20-ի գագաթնաժողովը, հաղորդում է TRT հեռուստաալիքը։

news.am