Առաջիկա ամիսներին կսկսենք «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները. թուրք նախարար
Սեպտեմբեր 13, 2023 14:35 Asia/Tehran
Առաջիկա ամիսներին կսկսենք «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները:
«Մենք մշտական կապի մեջ ենք Ադրբեջանի հետ, «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի, որը կմիացնի ամբողջ թյուրքական աշխարհը»,- ասել է թուրք նախարարը Ստամբուլում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության լոգիստիկ ֆորումում։
tert.am
Պիտակ