Օրբան. Տնտեսական խնդիրները կփոխեն Եվրամիության դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i206136-Օրբան._Տնտեսական_խնդիրները_կփոխեն_Եվրամիության_դիրքորոշումն_Ուկրաինայի_նկատմամբ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ տնտեսական խնդիրները կփոխեն Եվրամիության դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2023 05:58 Asia/Tehran
  • Օրբան. Տնտեսական խնդիրները կփոխեն Եվրամիության դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ տնտեսական խնդիրները կփոխեն Եվրամիության դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ։

ԻՌՆԱ-ն, հղում անելով Russia Today-ին, հաղորդում է, որ Հունգարիայի վարչապետը նշել է. «Քանի որ եվրոպական տնտեսությունները շարունակում են անկում ապրել, ավելի շատ մարդիկ կսկսեն մտածել, որ պատերազմը մտել է փակուղի»:

«Բարի լույս Հունգարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Օրբանն ասել է. «Ներքին տնտեսական խնդիրների պատճառով, ԵՄ անդամ երկրներն ի վերջո կստիպեն Ուկրաինային ընդունել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները»:

Նշելով, որ ավելի քան մեկուկես տարի շարունակվող պատերազմը բացասաբար է անդրադառնում Եվրոպայի տնտեսության վրա, Օրբանը նշել է. «Այնուամենայնիվ, ներկայումս պատերազմի կողմնակիցները ԵՄ անդամների թվում ճնշող մեծամասնություն են կազմում»։