Մենք կարող ենք հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հայտից. Էրդողան
Թուրքիայի նախագահը հայտնել է Եվրամիությանն անդամակցելու հայտից իր երկրի հրաժարվելու հնարավորության մասին։
Թուրքիան ավելի քան երկու տասնամյակ է,որ ձգտում է անդամակցել 27 երկրներից կազմված Եվրամիությանը: Սակայն Անկարայի և Բրյուսելի միջև առկա տարաձայնությունների պատճառով այս դաշինքին Թուրքիայի անդամակցության գործընթացում առանձնապես առաջընթաց չի գրանցվել, և անդամակցության բանակցությունները դադարեցվել են 2018 թվականից։
Անադոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է,-«Անկարան կարող է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու իր հայտից».
Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում, նշելով, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ,որպեսզի խզի իր կապերը Թուրքիայի հետ, հավելել է,-«Անկարան գնահատման կենթարկի Եվրախորհրդարանի վերջին զեկույցը, որում քննադատության է ենթարկվել Թուրքիան՝ ԵՄ անդամակցության բանակցությունները վերականգնելու համար մի շարք ոլորտներում առաջընթաց չգրանցելու պատճառով»։
Թուրքիայի նախագահն ասել է,-«Մենք կգնահատենք իրավիճակը եւ, եթե պահանջվի, կբաժանվենք ԵՄ-ից»։
Էրդողանը նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի մասին ասել է,-«Ես հետևելու եմ միայն Թուրքիայի խորհրդարանի որոշմանը, բայց Շվեդիան պետք է փարատի Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները»: