Պուտինը բացել է Երևան-Բաքու լարվածության մեջ իր հաղթական խաղաքարտը
Երևանի ու Բաքվի մեջև լարվածության ֆոնին Պուտինը փորձում է տարբեր լծակների միջոցով պահպանել կովակսյան տարածաշրջանի անվտանգությունը:
Այդ լծակներից է Ադրբեջանում ապրող թալիշներին աջակցելը: Այս խումբը կարող է Կրեմլի աջակցությամբ դառնալ բողոքի շարժում: Հետևաբար ռուս առաջնորդները Մոսկվան ներկայացնում են որպես ռուսալեզու էթնիկ խմբերի գլխավոր պաշտպան և այլ էթնիկ փոքրամասնություններին օգտագործում որպես լծակ՝ հակամարտող կառավարությունների դեմ:
Ջեյմսթաունի ինստիտուտը գրում է, որ թալիշների նկատմամբ Մոսկվայի ուշադրությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ։ Ի թիվս հարցերի, նշվում է Մոսկվայի և Բաքվի միջև լարվածությունը Ղարաբաղի ապագայի և այլ հարցերի շուրջ, լարվածություն, որը ստիպում է Կրեմլին դիմել ցանկացած լծակի՝ Կովկասում իր ուժն ու հեղինակությունը ցույց տալու համար: Եվ գուցե Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Վոլոդինի ներկայությունը Թալեշի հուշահամալիրի արարողությանը, որը մեծ աղմուկ բարձրացրեց, նույնպես ապացուցում է դա: Ադրբեջանը սուր է արձագանքել Վոլոդինի ներկայությանն այդ արարողությանը:
Աղբյուր՝ «Էղթեսադ Նյուզ» գործակալություն