Արդյունաբերական թմրամիջոցները՝ ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i206214-Արդյունաբերական_թմրամիջոցները_ԱՄՆ_ի_ամենամեծ_խնդիրը
Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ գալիք տարվա ամենավտանգավոր խնդիրը թմրանյութերի տարածումն է ԱՄՆ-ի քաղաքներում։ Համաձայն դաշնային կառավարության վիճակագրության՝ ավելի քան 100 հազար մարդ է մահացել արդյունաբերական թմրանյութերի օգտագործման պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 12:31 Asia/Tehran
  • Արդյունաբերական թմրամիջոցները՝ ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրը

Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ գալիք տարվա ամենավտանգավոր խնդիրը թմրանյութերի տարածումն է ԱՄՆ-ի քաղաքներում։ Համաձայն դաշնային կառավարության վիճակագրության՝ ավելի քան 100 հազար մարդ է մահացել արդյունաբերական թմրանյութերի օգտագործման պատճառով:

Սոցիալական ակտիվիստ Էլիա Խամիսի Սամարկոն ասում է. «Թմրամիջոցների ոլորտում խնդիրը որոշ կայքերի առկայությունն է, որոնք մարդկանց բացատրում են, թե ինչպես արտադրել արդյունաբերական թմրանյութեր, և մարդիկ կարող են արտադրել այդ դեղերը առանց որևէ դժվարության կամ ծախսի»:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության զեկույցը նաև մատնանշում է տեղական ահաբեկչության ավանդական վտանգները, հատկապես, որ այս երկիրը գտնվում է ընտրական երկար սեզոնի մեջ, և ահաբեկչական խմբավորումները, ինչպիսին է Ալ-Ղաիդան, նույնպես սպառնում են այս երկրին: