Մամուլի տեսություն 07-06-2016
ԱՄՆ-ի ստաբանությունները քարոզչական բնույթ են կրում և անշուշտ զգոն ժողովուրդները քաջատեղյակ են ԱՄՆ-ի ոճրագործությունների մասին:
Ղոդս
Թվում էր թե ամերիկացիները Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո,կվերանայեին իրենց վերաբերմունքը
Միջազգային հարցերով փորձագետն ասել է․-«Թվում էր թե ամերիկացիները Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո կվերանայեին իրենց վերաբերմունքը ,բայց դա տեղի չունեցավ և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո բազմիցս ականատես ենք եղել ,որ հակաիրանական քայլերն օրըստօրե ինտենսիվանում են»,գրում է Ղոդս օրաթերթի վերլուծաբանը։
Նշելով ,որ Դիմադրության խմբերի ահաբեկիչ անվանելը զավեշտական է, Ասղար Զարեին ասել է․-«ԱՄՆ-ի ստաբանությունները քարոզչական բնույթ են կրում և անշուշտ զգոն ժողովուրդները քաջատեղյակ են ԱՄՆ-ի ոճրագործությունների մասին»։
Ահաբեկչության հարցում ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված մեղադրանքը նորություն չէ , հստակեցրել է վերլուծաբանը, հավելելով՝-«ԱՄՆ-ն հակաիրանական ինտենսիվ քայլեր է իրականացնում»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների գողացմանն ու փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը, Զարեին նշել է․-«Այն ինչում ,որ ԱՄՆ-ն մեզ մեղադրում է, տարածաշրջանում Դիմադրությանը ցուցաբերվող հովանավորությունն է: Դիմադրության ուժերը պայքարում են ահաբեկչական խմբերի դեմ և ԱՄՆ-ն առավել քան այլ երկիր ոճրագործություն է կատարում և աջակցում է ահաբեկչական խմբավորումներին», ասել է նա։
«Բոլորը քաջ գիտեն ,որ ԱՄՆ-ն կանգնած է ահաբեկչական խմբավորումների թիկունքում և նույնիսկ տիկին Քլինթոնն է խոստովանել այդ մասին»,-ասել է վերլուծաբանը:
Նրա խոսքերով՝ Ֆալուջա և Ռաքքա քաղաքներում երբ ժողովրդական ուժերը պայքարում են ահաբեկիչների դեմ այդ քաղաքները ազատագրելու համար , ԱՄՆ-ն նույնիսկ չի ցանկանում օգնություն ու զենք առաքել նրանց համար։ Զարեին միջազգային կազմակերպություններին համարելով ԱՄՆ-ի գերիշխանության հարատևման գործիքն ընդգծել է․-«Չպետք է ակնկալել,որ այդ կազմակերպությունները լուրջ քայլեր կատարեն տիրակալ համակարգի դեմ»։
---
www.a1plus.am
«Իրանցի զբոսաշրջիկը կարող է գալ և Գորիս հասնելով՝ իր զբոսաշրջային ծրագիրն ավարտել հանգստյան օրերին ուրբաթ, շաբաթ օրերին». Իրանագետ
«Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերում նաև ծովային ռազմական տեխնիկա և սպառազինություն։ Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ ծովային սպառազինություն կիրառելու որևէ դաշտ չկա, հետևաբար՝ դա արվում է Կասպից ծովում Իրանի դեմ որոշակի քայլեր իրականացնելու համար»,- այսօր նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա՝ նաև անօդաչու թռչող սարքերը, որ աշխատում էին քառօրյա պատերազմի ընթացքում մեր դեմ, նույն կերպ աշխատել, աշխատում և աշխատելու են Իրանի դեմ՝ այդ երկրից հետախուզական տվյալներ հայթայթելու նպատակով։
«Բացի այդ, իրանա-ադրբեջանական առկա սահմանն, ըստ էության, վերահսկվում է նաև իսրայելական սարքերի միջոցով։ Այս առումով Իրանին ձեռնտու է, որ ադրբեջանա-իրանական սահմանը հնարավորինս կարճ լինի։ Այլ խոսքով՝ այսօր առկա հայ-իրանական սահմանը հօգուտ Ադրբեջանի երբևիցե չփոփոխվի, նկատի ունեմ՝ ազատագրված տարածքների սահմանը»։
Իսկ ի՞նչ կտա մեր երկրի և Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը. «Թե տնտեսական շահեր կարող է դա բերել, թե քաղաքական կարևոր ցուցիչ է մեր երկու երկրների հարաբերությունների համատեքստում։ Վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան պետք է լինի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը, նաև՝ առևտրային հարաբերությունների, փոխադարձ ներդրումների հրապուրմանը»,-նշեց իրանագետը։
Պարոն Ոսկանյանը շեշտեց նաև, որ շատ կարևոր է, որպեսզի այդ չեղարկումը լուրջ օժանդակություն բերի նաև Սյունիքի մարզին։ «Շատ դեպքերում իրանցի զբոսաշրջիկը կարող է գալ և Գորիս հասնելով՝ իր զբոսաշրջային ծրագիրն ավարտել հանգստյան օրերին ուրբաթ, շաբաթ օրերին, որը համապատասխանում է մեր շաբաթ, կիրակիին և վերադառնալ իր երկիր՝ չհասնելով Երևան։ Նույնը վերաբերում է մեր քաղաքացիներին։ Կարծում եմ՝ երկու երկրներն էլ կօգտագործեն այդ հնարավորությունները։ Սա թույլ կտա Հայաստանին դառնալու տրանզիտ՝ զբոսաշրջության համար, կամ իրանցիներին առաջարկելու Հայաստան-Վրաստան համատեղ փաթեթներ»։
----
Հայկական ժամանակ
ՌԴ-ն ՀՀ-ի առաջ պայման է դրել
Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագրին չի բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն $ վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան։
«Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»։ Իսկ այդ ընթացքում ԱԺ-ում խոսակցություններ էին շրջանառվում, թե ՌԴ-ն ՀՀ-ի առաջ պայման է դրել, որ միայն այդ համաձայնագրի վավերացումից հետո կտրամադրի խոստացած զինտեխնիկան։ Եթե ուսումնասիրում ենք համաձայնագրի ընդունման ժամանակացույցը, տեսնում ենք, որ այդ վարկածն այնքան էլ անտրամաբանական չէ։ Համաձայնագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին, այն ԱԺ է ներկայացրել միայն ապրիլի 5-ին։ Իսկ ապրիլի 25-ին այն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ։ Ապրիլ-մայիս ամիսներին ծավալվեցին բուռն քննարկումներ, որ մինչ այժմ ՌԴ-ն չի տրամադրի այդ զինտեխնիկան. տրամադրելու մասին հայսերը ի հայտ եկան միայն մայիսի վերջին։ «Նման բան չկա, հակառակը, ամեն ինչ հստակ է. Մեկը մյուսի հետ կապ չունի, և ընդհանրապես պետք չի այդ մասին շատ խոսել»,– անդրադառնալով այդ խնդրին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»,–գրում է թերթը։