Իսպաներենը կարող է դառնալ ՀԱՊԿ վեհաժողովի աշխատանքային լեզուն. Պոսպելով
https://parstoday.ir/hy/news/world-i206866-Իսպաներենը_կարող_է_դառնալ_ՀԱՊԿ_վեհաժողովի_աշխատանքային_լեզուն._Պոսպելով
Իսպաներենը կարող է դառնալ «բարեկամական աշխատանքային լեզու» ՀԱՊԿ խորհրդարանայկան վեհաժողովում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է կազմակերպության պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 15:55 Asia/Tehran
  • Իսպաներենը կարող է դառնալ ՀԱՊԿ վեհաժողովի աշխատանքային լեզուն. Պոսպելով

Իսպաներենը կարող է դառնալ «բարեկամական աշխատանքային լեզու» ՀԱՊԿ խորհրդարանայկան վեհաժողովում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է կազմակերպության պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովը։

«Մեր կազմակերպության պաշտոնական լեզուն ռուսերենն է, սակայն ես համոզված եմ, որ առաջիկայում նաև իսպաներենը կդառնա մեր բարեկամական աշխատանքային լեզուն` ինչպես արդեն դարձել է սերբերենն ու դառնում են չինարենը, պարսկերենն ու արաբերենը», – «Ռուսաստան–Լատինական Ամերիկա» գիտաժողովի ժամանակ ասել է նա։

Պոսպելովը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ ԽՎ–ն աշնանը կարող է ընդունել մոդելային օրենք կազմակերպության տարածքում բժշկակենսաբանական անվտանգության մասին։

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Մոսկվայում Պետդումայի նախաձեռնությամբ անցկացվում է «Ռուսաստան–Լատինական Ամերիկա» առաջին միջազգային խորհրդարանական գիտաժողովը։ Միջոցառմանը ժամանել է ավելի քան 200 մասնակից, այդ թվում խորհրդարանականներ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների մեծ մասից, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և դիվանագետներ։ ՌԴ գործընկերների հետ նրանք կքննարկեն միջազգային խորհրդարանական օրակարգի արդիական հարցեր։

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազասխտանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

 armeniasputnik.am