Թուրքիան ողջունում է Գրանադայի հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i207080-Թուրքիան_ողջունում_է_Գրանադայի_հանդիպմանը_չմասնակցելու_Ադրբեջանի_որոշումը
Թուրքիան ողջունում է իսպանական Գրանադա քաղաքում Ղարաբաղի հարցով հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը, ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 08:19 Asia/Tehran
  • Թուրքիան ողջունում է Գրանադայի հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը

Թուրքիան ողջունում է իսպանական Գրանադա քաղաքում Ղարաբաղի հարցով հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը, ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

«Պարոն Ալիևը չեղարկել է իր այցը Իսպանիա, քանի որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության պայմանը չի ընդունվել»,- ասել է նա շարունակելով․ - «Նիստին մասնակցելու են Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը, հրավիրում են Ադրբեջանին, իսկ Թուրքիան այնտեղ չէ, պատկերացնո՞ւմ եք»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ անակնկալ չեղարկեց Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպումը, որտեղ կողմերը պատրաստվում էին քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։

infoport.am