Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից
https://parstoday.ir/hy/news/world-i2071-Ադրբեջանը_գազ_կգնի_Ռուսաստանից
Ադրբեջանը ծրագրում է «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերության համար բնական գազ գնել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2016 11:07 Asia/Tehran
  • Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից

Ադրբեջանը ծրագրում է «Ազերէներժի» բաց բաժնետիրական ընկերության համար բնական գազ գնել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում լագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի ներդրումների եւ մարկտեինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը:

Նա նշել է, որ այդ նպատակներով կարող է օգտագործվել SOCAR-ի ենթակառուցվածքը:

«Ադրբեջանի էլեկտրաէներգիա արտադրող «Ազերէներժի» ԲԲԸ-ն գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, եղած ծավալը բավարար չէ: Այդ պատճառով ծրագրվում է գազ ներմուծել Ռուսաստանից: Դրա համար SOCAR-ը կարող է առաջարկել իր ենթակառուցվածքները», -հավելել է նա: