ԵԱՏՄ հարցերով վերլուծաբան. Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից
ԵԱՏՄ հարցերով վերլուծաբան Մոհամմադ Սեդաղաթն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի տարաձայնություններն Արևմուտքի համար հնարավորություն են՝ նվազեցնելու Մոսկվայի դերը Հարավային Կովկասում»։
Նա նշել է. «Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև լարվածությունն աճել է: Դրա մասին են վկայում տարբեր գործոններ: Օրինակ՝ պարոն Փաշինյանի կնոջ այցը Ուկրաինա, Հռոմի ստատուտի հաստատումը Հայաստանի խորհրդարանում, ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունների անցկացումը, Փաշինյանի կառավարության ու անձամբ նրա հայտարարությունները՝ Ռուսաստանին վերջին իրադարձությունների համար մեղադրելու կապակցությամբ»:
Սեդաղաթը հավելել է. «Արևմուտքն առիթ է փնտրում Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, և կարծես թե ներկա իրավիճակում այդ պայմաններն ապահովված են։ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունն Արևմուտքին հնարավորություն է տվել նվազեցնել Դաշնության դերը Հարավային Կովկասում»։
Անդրադառնալով խաղաղության բանակություններին մասնակցելուց Բաքվի հրաժավելուն, վերլուծաբան նշել է. «Չմասնակցելու համար որպես պատճառ ադրբեջանական կողմը նշեց վերջին զարգացումների հետ կապված Ֆրանսիայի դիրքորոշումները: Ադրբեջանը Փարիզին նրանց չի համարում հարմար միջնորդ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի վերջին դիրքորոշումը»:
Վերլուծաբանի խոսքով. «Կարևորն այն է, թե ինչը պետք է լինի բանակցությունների թեման։ Հաշվի առնելով վերջին միտումները՝ բանակցությունների հիմնական թեման տրանսպորտային ուղիների, հատկապես Զանգեզուրի միջանցքի հարցն է, որի ստեղծման վրա Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ուշադրություն են դարձնում։ Լեռնային Ղարաբաղի բռնակցումից ու օկուպացիայից հետո, ադրբեջանական կողմը կարծես թե կենտրոնացել է հաղորդակցության ոլորտների վրա»:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի ոկղմից Հայաստանի դեմ իսրայելական զենք կիրառելու մասին Սեդաղաթն ասել է. «Հետսովետական շրջանում Սիոնսիտական ռեժիմի հետ Ադրբեջանի հարաբերությունները հիմնված էին երկկողմանի շահի վրա: Այսինքն՝ Սիոնիստական ռեժիմի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը, Ադրբեջանից Սիոնիստական ռեժիմին էներգիայի վաճառքը: Սակայն 2020 թվականի պատերազմից հետո մենք ականատես եղանք, որ սիոնիստական զենքերը, հատկապես ԱԹՍ-ներն արդյունավետ դեր խաղացին Ադրբեջանի հաղթանակում, իսկ Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանության բացումը ցույց է տալիս, որ հարաբերությունները զարգանում են»։