ԱՄՆ-ն փակել է իր հյուպատոսությունը Թուրքիայի Ադանայում
Թուրքիայի Ադանայում ամերիկյան Ինջիրլիք բազան և ԱՄՆ-ի հյուպատոսությունը գրավելու սպառնալիքից հետո Վաշինգտոնը փակել է իր հյուպատոսությունն այս քաղաքում մինչև հաջորդ ծանուցումը։
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Թուրքիայում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված թուրք քաղաքացիների սպառնալիքներից հետո, Ադանայում ԱՄՆ-ն փակեց իր հյուպատոսությունը մինչև հաջորդ ծանուցումը:
Չորեքշաբթի երեկոյան, Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հիվանդանոցը գրավելու մտադրությամբ հարձակվելու մասին լուրերից հետո, Թուրքիայի քաղաքացիները ներխուժել են Ստամբուլում և Անկարայում գտնվող Ղոդսը օկուպացրած ռեժիմի հյուպատոսությունն ու դեսպանատունը։
Թուրքիայի զայրացած ժողովուրդը սպառնալով ,որ կհարձակվեն Մալաթիա և Ադանա քաղաքներում գտնվող Կուրեչիկ և Ինջիրլիք ամերիկա-իսրայելական բազաների վրա, նաև պահանջում է փակել այդ բազաները:
Թուրքիայի ժողովուրդը այլ երկրների, այդ թվում Իրանի ժողովրդի հետ միասին անցնող օրերին Թուրքիայի տարբեր քաղաքներում ցույց են անցկացրել ընդդեմ Իսրայելի հանցավոր ռեժիմի։