Աշխարհն այլեւս չի պտտվի ԱՄՆ-ի շուրջ. Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/world-i207992-Աշխարհն_այլեւս_չի_պտտվի_ԱՄՆ_ի_շուրջ._Կրեմլ
Կրեմլը աջակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որ աշխարհը նոր կարգի կարիք ունի, բայց Մոսկվան համաձայն չէ այն բանի հետ, որ այդ կարգը կարող է կառուցվել Վաշինգտոնի կողմից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2023 11:53 Asia/Tehran
  • Աշխարհն այլեւս չի պտտվի ԱՄՆ-ի շուրջ. Կրեմլ

Կրեմլը աջակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որ աշխարհը նոր կարգի կարիք ունի, բայց Մոսկվան համաձայն չէ այն բանի հետ, որ այդ կարգը կարող է կառուցվել Վաշինգտոնի կողմից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք համաձայն ենք պարոն Բայդենի հետ։ Սա այն հազվադեպ դեպքն է, երբ մենք համաձայն ենք այն բանին, ինչ նա ասել է։ Իսկապես, աշխարհը նոր աշխարհակարգի կարիք ունի՝ հիմնված միանգամայն այլ սկզբունքների վրա»,- ասել է նա։

Այդ աշխարհակարգը, ըստ Կրեմլի, պետք է լինի ազատ մեկ պետության ձեռքում կառավարման բոլոր մեխանիզմների կենտրոնացումից, չպարտադրի այլ երկրներին իր կամքը, իր որոշումները։ «Եվ հակառակը, [պետք է լինի] աշխարհակարգ, որը հենվի միջազգային իրավունքի, այլ ոչ թե «կանոնների» վրա, որը կհենվի փոխադարձ հարգանքի, փոխադարձ օգուտի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու եւ այլնի վրա»,- նշել է Պեսկովը։

Սակայն Կրեմլը համաձայն չէ Բայդենի հետ նրա արտահայտության այլ մասով։ «Պարոն Բայդենը մի արտահայտություն էլ է արել. «Եվ ԱՄՆ-ն կարող է կառուցել այդպիսի աշխարհակարգ»։ Այստեղ մենք համաձայն չենք»,- ընդգծել է նա։ Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ-ն «այս կամ այն կերպ նկատի ունի ամերիկակենտրոն աշխարհակարգը»։ «Այսինքն՝ աշխարհ, որը պտտվում է ԱՄՆ-ի շուրջ։ Այդպես այլեւս չի լինի»,- համոզված է Կրեմլի ներկայացուցիչը։

news.am