Ադրբեջանը և Թուրքիան կարևորում են միմյանց հետ ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i208092-Ադրբեջանը_և_Թուրքիան_կարևորում_են_միմյանց_հետ_ռազմական_համագործակցությունը
Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման ուղիները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2023 08:09 Asia/Tehran
  • Ադրբեջանը և Թուրքիան կարևորում են միմյանց հետ ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման ուղիները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երեկ (երեքշաբթի) Բաքվում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են երկու երկրների հաջող համագործակցությանը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Ալիևն ու Գյուլերն ընդգծել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների միջև կանոնավոր հանդիպումների և շփումների դերը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2023 թվականի սեպտեմբերին Նախիջևան կատարած այցի կարևորությունը։

Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարարի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը կայացել է այն դեպքում, երբ երկու երկրները երկուշաբթի օրվանից  եռօրյա զորավարժություններ են սկսել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

Թուրքիան 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, որը հանգեցրել է այս երկրի հաղթանակին, աջակցել է Բաքվին։