Խաղաղության հասնելու համար պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Ղարիբաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i208146-Խաղաղության_հասնելու_համար_պատրաստ_ենք_աշխատել_Հայաստանի_և_Ադրբեջանի_հետ._Ղարիբաշվիլի
Վրաստանը պատրաստ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 11:59 Asia/Tehran
  • Խաղաղության հասնելու համար պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իմ կառավարության խաղաղ հարևանության նախաձեռնության օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևան և բարեկամ` Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարատև խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում», – ասել է Ղարիբաշվիլին` Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի համաժողովը  բացելիս։

Ղարիբաշվիլին նշել է նաև, որ ուրախ է ողջունել համաժողովին մասնակցելու համար ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։

Ավելի վաղ Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին որպես հարթակ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որտեղ քիչ առաջ ելույթ ունեցավ։

Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը, մինչև 2 000 հյուրեր է սպասվում շուրջ 60 երկրից:

 armeniasputnik.am