ԵԱՏՄ անդամ երկրները մաքսատուրքերը ռուբլով կփոխանցեն. Պուտինը հրաման է ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i208546-ԵԱՏՄ_անդամ_երկրները_մաքսատուրքերը_ռուբլով_կփոխանցեն._Պուտինը_հրաման_է_ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԵԱՏՄ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարները ռուբլով փոխանցելու հնարավորության մասին ՌԴ կառավարության առաջարկի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 14:17 Asia/Tehran
  • ԵԱՏՄ անդամ երկրները մաքսատուրքերը ռուբլով կփոխանցեն. Պուտինը հրաման է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԵԱՏՄ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարները ռուբլով փոխանցելու հնարավորության մասին ՌԴ կառավարության առաջարկի հետ։

Այս մասին ասվում է ՌԴ–ի նախագահի համապատասխան կարգադրության մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն` առաջարկվում է փոփոխություն մտցնել 2014 թվականի մայիսի 29-ի` ԵԱՏՄ–ի մասին պայմանագրում։

«Նպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված արձանագրության ստորագրումը», – ասվում է փաստաթղթում։

Փոփոխությունների համաձայն` անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան մաքսատուրքերը փոխանցել համապատասխան գումարին համարժեք ոչ թե դոլարով, այլ ռուբլով։