Շատ մութ ժամանակներ են. աշխարհը գտնվում է պատերազմի իրավիճակում. Հռոմի պապ
https://parstoday.ir/hy/news/world-i208554-Շատ_մութ_ժամանակներ_են._աշխարհը_գտնվում_է_պատերազմի_իրավիճակում._Հռոմի_պապ
Աշխարհը գտնվում է պատերազմի իրավիճակում, և դրա մեղավորը սպառազինության արդյունաբերությունն է, որի ներդրումները ներկայումս ամենամեծ եկամուտն են բերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 15:09 Asia/Tehran
  • Շատ մութ ժամանակներ են. աշխարհը գտնվում է պատերազմի իրավիճակում. Հռոմի պապ

Աշխարհը գտնվում է պատերազմի իրավիճակում, և դրա մեղավորը սպառազինության արդյունաբերությունն է, որի ներդրումները ներկայումս ամենամեծ եկամուտն են բերում։

Այս մասին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը RAI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Շատ մութ ժամանակներ են»,- նշել է նա։

Պոնտիֆիկոսն Իսրայելին և Պաղեստինին խաղաղ գոյակցության կոչ է արել և ասել, որ պատերազմը պարտություն է, և բոլոր լուծումները պետք է ձեռք բերվեն երկխոսության միջոցով։

«Պատերազմի ժամանակ մեկ ապտակն իր հետևից բերում է մյուսը։ Մեկն ուժեղ է, մյուսը՝ ավելի ուժեղ... Պատերազմը պարտություն է. ես սա ընդունում եմ որպես հերթական պարտություն։ Երկու ժողովուրդ, որոնք պետք է միասին ապրեն այս իմաստուն որոշմամբ՝ երկու ժողովուրդ, երկու պետություն՝ Երուսաղեմի հատուկ կարգավիճակով»,- ասել է պոնտիֆիկոսը: