Թուրքիան փակել է Հունաստանի հետ սահմանը
Փետրվար 01, 2016 12:23 Asia/Tehran
Հունաստան տանող Թուրքիայի Իփսալա և Փազարքուլե սահմանային անցակետերը փետրվարի 1-ից՝ տեղի ժամանակով 11:00-ից, փակ են: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, նման քայլի պատճառը Հունաստանում գյուղացիների կողմից շարունակվող բողոքի ակցիաներն են:
Գյուղացիները, որոնք կառավարության աջակցության պրեմիաները բավարար չեն համարել, տրակտորներով արգելափակել են ճանապարհը՝ այդ կերպ իրենց բողոքը արտահայտելով:
ankakh.com
1/2/2016
Պիտակ