Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով
(last modified Mon, 06 Nov 2023 12:46:19 GMT )
Նոյեմբեր 06, 2023 16:16 Asia/Tehran
  • Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով

Անգլո-սաքսոնական ուժերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանը մղում են մեծ պատերազմի շեմին. Արևմուտքի այս գիծը ավանդաբար հանգեցրել է ահաբեկչության աճի և փախստականների բազմամիլիոն հոսքերի: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը միանգամայն դրսևորվում է Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։

«Նման քաղաքականության մյուս արդյունքներն են ահաբեկչության և ծայրահեղականության աճը, մարդկային ճակատագրերի խեղումը, փախստականների բազմամիլիոն հոսքերը», - հավելել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեթոդները ներառում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում քաոս սերմանելու, երկրների ու ժողովուրդների միջև վեճերի, ազգամիջյան և միջկրոնական հակասությունների սրման փորձերը։

«Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, օգտագործել այլ մարդկանց ռեսուրսները: Ինչպես ասել է Պուտինը, «հեգեմոնի վարձը հանելու համար»», - նշել է  նա: