Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերից մեկն անվանվել է հայազգի գիտնականի պատվին
https://parstoday.ir/hy/news/world-i20899-Մենդելեևի_պարբերական_աղյուսակի_նոր_տարրերից_մեկն_անվանվել_է_հայազգի_գիտնականի_պատվին
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրն առաջարկել է անվանակոչել «օգանեսոն»՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Օգանեսյանի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2016 04:02 Asia/Tehran
  • Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերից մեկն անվանվել է հայազգի գիտնականի պատվին

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրն առաջարկել է անվանակոչել «օգանեսոն»՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Օգանեսյանի:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով gazeta.ru-ն, հայտնի են դարձել նաև 113-րդ, 115-րդ և 117-րդ տարրերի առաջարկվող անունները:

113-րդ տարրը կոչվելու է «նիպոնիում», 115-րդը՝ «մոսկովիում» (Մոսկովյան շրջանի պատվին) և 117-րդը՝ «տենեսենիում»: 113-րդ տարրի անվանումն առաջարկել են ճապոնացիները, ովքեր և հայտնաբերել են այն, իսկ 115-րդ,117-րդ և 118-րդ տարրերի անունները՝ ռուս և արտասահմանցի գիտանականների խումբը: Տարրերը պաշտոնական անվանումներ կստանան 2016թ. նոյեմբերին: