Թուրքիան չի ցանկանում դուրս բերել իր զորքերն Ադրբեջանից
https://parstoday.ir/hy/news/world-i209118-Թուրքիան_չի_ցանկանում_դուրս_բերել_իր_զորքերն_Ադրբեջանից
Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ծառայության ժամկետը 1 տարով երկարացնելու մասին օրինագիծ է ուղարկվել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 14:41 Asia/Tehran
  • Թուրքիան չի ցանկանում դուրս բերել իր զորքերն Ադրբեջանից

Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ծառայության ժամկետը 1 տարով երկարացնելու մասին օրինագիծ է ուղարկվել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։

Ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը Թուրքիայում, պետության ղեկավարի ստորագրած օրինագծի համաձայն՝ շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը։

Այս տարվա սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը օկուպացվել է Ադրբեջանի կողմից, իսկ բնակչությունը դուրս է մղվել։ Ադրբեջանում թուրքական զորքերի առկայության նվազագույն պատճառ չկա. Փաստորեն, իրականանում են որոշ քաղաքագետների կանխատեսումները, թե Թուրքիան կօկուպացնի Ադրբեջանը։