ՌԴ կառավարությունը հանել է բենզինի արտահանման արգելքը
https://parstoday.ir/hy/news/world-i209426-ՌԴ_կառավարությունը_հանել_է_բենզինի_արտահանման_արգելքը
Ռուսաստանի կառավարությունը հանել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, որ գործում էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2023 14:18 Asia/Tehran
  • ՌԴ կառավարությունը հանել է բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը հանել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, որ գործում էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից։

Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ էներգետիկայի նախարարությունը։

 «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 17-ից հանել ավտոմոբիլային բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, որը սահմանվել էր սեպտեմբերի 21-ին ներքին շուկայում հայրենական ավտոմոբիլային վառելիքի գնային իրավիճակի կայունացման միջոցառումների շրջանակում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։