Թուրքիան առաջիկայում չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Reuters
https://parstoday.ir/hy/news/world-i209644-Թուրքիան_առաջիկայում_չի_վավերացնի_Շվեդիայի_անդամակցությունը_ՆԱՏՕ_ին._reuters
Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ չեն կարողանա վավերացնել անդամակցության Շվեդիայի դիմումը մինչ Բրյուսելում նոյեմբերի 28-29-ը դաշինքի երկրների արտգործնախարարների կայանալիք հանդիպումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 11:51 Asia/Tehran
  • Թուրքիան առաջիկայում չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Reuters

Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ չեն կարողանա վավերացնել անդամակցության Շվեդիայի դիմումը մինչ Բրյուսելում նոյեմբերի 28-29-ը դաշինքի երկրների արտգործնախարարների կայանալիք հանդիպումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

Գործակալության աղբյուրները նշում են, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է վերսկսել վավերացման քննարկումները նոյեմբերի 28-ին կամ 29-ին։ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն, նշում է Reuters-ը։

Օրինագիծը նախ պետք է վավերացվի Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի կողմից, այնուհետև կքվեարկի ամբողջ խորհրդարանը. այս քվեարկությունը կարող է տեղի ունենալ հանձնաժողովի որոշումից մի քանի օր կամ շաբաթ անց: Սրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել է դաշինքի 31 երկիր, միայն Հունգարիան և Թուրքիան չեն հաստատել այն։ Անկարայի կողմից այս փաստաթղթի շուտափույթ վավերացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի միջև հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից առաջ։ Այդուհանդերձ, թուրքական կողմն այնուհետև մի քանի պայմաններ է առաջադրել հայտի հաստատման համար, այդ թվում՝ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և Եվրամիության հետ տնտեսական և վիզային ինտեգրման արագացումը։

Tert.am