Ադրբեջանում կայացել է «ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագրի նիստը
Ադրբեջանում տեղի կունենա ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսության համար հատուկ ծրագրի (SPECA) նիստը տարածաշրջանի հինգ երկրների ներկայությամբ։
Անդամ երկրների ղեկավարներն այս ուրբաթ մեկնել են Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների հատուկ նիստին։
Ադրբեջանական Azarnews-ի փոխանցմամբ, Ադրբեջանի Հանրապետության և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) ներկայացուցիչները քննարկել են Անդրկասպյան միջանցքի թվայնացման ճանապարհային քարտեզի իրագործման վերաբերյալ հարցեր։
Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) շրջանակներում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ։
Երկու կողմերն ընդգծել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի միջև կայուն զարգացման նպատակների իրականացումը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) շրջանակում սերտ համագործակցությունը:
Ջաբարովը և Մոլչանը օգտակար են համարել Բաքվում Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի անցկացումը՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրային, տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների թվայնացման, կանաչ տնտեսության անցման, էներգետիկայի և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման համար։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության առաջնահերթ ոլորտների, առևտրի զարգացման, նորարարությունների, պետական ու մասնավոր հատվածի ներգրավվածության, տարածաշրջանում հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև Անդրկասպյան միջանցքի թվայնացման ճանապարհային քարտեզի իրականացման հնարավորությունների շուրջ։
Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիրը (SPECA) ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 26-ին։
Այս ծրագրին անդամակցում են Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։
Նոյեմբերի 20-24-ը Բաքվում հինգ օր տևողությամբ կանցկացվի «ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագրի շաբաթը»։