Էրդողանի հերթական սուտը. «Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության»
https://parstoday.ir/hy/news/world-i209744-Էրդողանի_հերթական_սուտը._Թուրքիան_իր_պատմության_ընթացքում_երբեք_չի_մասնակցել_ցեղասպանության
Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Նոյեմբեր 25, 2023 08:22 Asia/Tehran
  • Էրդողանի հերթական սուտը. «Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության»

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը ավանդաբար լռել է Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել էր 20-րդ դարի սկզբին։

Ագրեսոր երկրի ներկայացուցիչը հայտարարել է հաջողությունն ընդլայնելու մտադրության մասին, որ ձեռք է բերվել անօդաչու թռչող սարքերի,  հրթիռների, նավերի, զրահատեխնիկայի, տեսախցիկների, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արտադրության ոլորտներում։ 

Նա հայտնել է, որ հոկտեմբերի դրությամբ Թուրքիայի տարեկան արտահանումը հասել է 254,8 միլիարդ դոլարի։