Մամուլի տեսություն 09-06-2016
ԱՄՆ-ն, որ իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն՝ աշխարհում մարդու իրավունքների գլխավոր խախտողն է համարվում: Նա ստեղծել է բազմաթիվ ահաբեկչական խմբեր:
«Ռեսալաթ» օրաթերթ
ԱՄՆ-ն ահաբեկչության մեծագույն հովանավորը
ԱՄՆ-ն, որ իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագովը և ահաբեկչության դեմ պայքարի հավակնություն ունի, աշխարհում այլ երկրների ինքնիշխանության և մարդու իրավունքների գլխավոր խախտողն է : ԱՄՆ-ն ստեղծել է բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ:
Ռեսալաթ օրաթերթի այսօրվա համարում լույս տեսած վերլուծականում ասված է.«Եմենի անմեղ ժողովրդի դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած հարձակմանը և Պաղեստինի անմեղ կանանց ու երեխաների սպանության մեջ Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող հովանավորությունը, ծայրահեղականության ու ահաբեկչության աճը, ԻԼԻՊ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը՝ Սպիտակ Տան կողմնորոշումներն են համարվում»:
«Վերջին տարիների ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հովանավորությամբ իրականացվող ահաբեկչական քայլերը նոր երանգ ստացան: Նրանք սկսեցին ահաբեկչության ենթարկել Իրանի գիտնականներին հատկապես միջուկային ոլորտի մասնագետներին» գրում է թերթը:
«Միջազգային շրջանակները, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմիցս իրազեկվել են այդ մասին ,բայց երբեք պատասխանատվություն չեն կրել արևմուտքի կողմից ահաբեկչության նկատմամբ ցուցաբերվող հովանավորությունների համար»,ամփոփում է Ռեսալաթ թերթը:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Իրաքում ժողովրդական ուժերի արձանագրած հաջողությունը
Միջինարևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետը հաջողալի և ազդեցիկ է գնահատել Իրաքում ժողովրդական ուժերի քայլերը:
Միջինարևելյան հարցերով փորձագետ՝ Հոսեյն Ռոյվարանը «Ջամե Ջամ» թերթում հրապարակած վերլուծական հոդվածում նշել է.«Իրաքի բանակի ու ժողովրդական ուժերը ամենայն զգոնությամբ շարունակում են դիմակայել Ֆալուջա քաղաքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին»:
Փորձագետի խոսքերով՝ Ֆալուջա քաղաքի նշանակությունը և Բաղդադին մոտ լինելը թափ են հաղորդել Իրաքի կառավարության ծրագրերին ու վճռակամությանը այդ քաղաքից ահաբեկիչներին դուրս քշելու համար:
«Ֆալուջա քաղաքում ընթացող գործողությունների ընթացքում մասնավորապես լրատվամիջոցներով անդրկուլիսյան ճնշումներ են գործադրվել Իրաքի կառավարության նկատմամբ ,որպեսզի ուշացումով տեղի ունենան գործողությունները և ԻԼԻՊ-ը փախչելու հնարավորություն ունենա» ,-գրել է փորձագետը:
«Թվում է,որ Իրաքի կառավարության դեմ ճնշումները անտրամաբանական են և նրանք ովքեր Սիրիայում ու Եմենում ծանր պարտություն են կրել , մտադիր են կանխել Իրաքի բանակի մեծ հաղթանակը»-եզրափակում է փորձագետը:
---
The Guardian
ՆԱՏՕ-ն սկսել է սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժություններն Արեւելյան Եվրոպայում
Լեհաստանում ընթանում են «Անակոնդա-2016» զորավարժությունները, որոնք The Guardian-ն անվանել է Արեւելյան Եվրոպայում սառը պատերազմից ի վեր ամենամասշտաբայինը: «ՆԱՏՕ-ն եւ գործընկեր-երկրները ձգտում են կազմակերպել ուժի ցուցադրություն ի պատասխան մտահոգություններին, որոնք առաջացել են Ռուսաստանի գործողությունների պատճառով»,- գրում է լրագրող Ալեքս Դյուվալ Սմիթը:
«ՆԱՏՕ-ի տարածաշրջանային դաշնակիցները ողջունում են 31 հազար զինվորականների եւ 24 երկրներից հազարավոր տրանսպորտային միջոցների մասնակցությամբ այդ զորավարժությունները: Միեւնույն ժամանակ Վարշավայում եվրոպական երկրի դեսպանատան անանուն ռազմական կցորդը զգուշացրել է. զորավարժությունները կարող են ընթանալ «մղձավանջային սցենարով», եթե տեղի ունենա որեւէ միջադեպ, որեւէ սխալ հաշվարկ, որը ռուսական կողմը կմեկնաբանի կամ կնախընտրի մեկնաբանել որպես հարձակման գործողություն»:
Թերթը գրում է. «ՌԴ ինքնաթիռները պարբերաբար մոտենում են Հյուսիսային Եվրոպայի երկրների օդային սահմաններին, իսկ ապրիլին թռիչքներ են իրականացրել Բալթիկ ծովում ցածր բարձրության վրա Donald Cook ականակրի մոտակայքում»:
ՆԱՏՕ-ի հայտարարության համաձայն «Անակոնդա-2016»-ը շտաբների եւ զորքերի համար ռազմական, քիմիական եւ կիբեր սպառնալիքների դեպքում համակարգված գործելու քննություն կլինի:
«Ծրագրվում է 1130 դեսանտայինների անկարգելով վայրէջք, կամրջի շինարարություն Վիսլայի վրա 300 տրանսպորտային միջոցների տեղափոխման համար, գիշերային «հարձակում» 35 ուղղաթիռի մասնակցությամբ: Լեհաստանում մենք ընկալում ենք այս զորավարժությունները որպես հավաստիացումներ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից: «Անակոնդան» իր ծավալով եւ զորքերի քանակով չի կարող մրցակցել ՌԴ զորավարժությունների հետ, որոնք մշտապես անց են կացվում մոտակայքում, սահմանի մյուս կողմում»,- ասել է լեհ վերլուծաբան Մարցին Զաբորովսկին:
Նա խոստովանել է, որ զորավարժություններն անցկացվում են «լարված» մթնոլորտում եւ հնարավոր են «անկանխատեսելի պատահարներ»:
«Անակոնդա-2016»-ը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա Վարշավայում հուլիսի 8-9-ին: Սպասվում է, որ գագաթաժողովին գործընկերները Լեհաստանում եւ Բալթյան երկրներում մեծ թվով զինվորականների եւ տեխնիկայի տեղակայման համաձայնության կգան»,- ասվում է հոդվածում:
Աղբյուր` The Guardian
Թարգմ.`Տիգրան Գասաբյան
Քաղված՝ Galatv.am կայքից
---
Le Monde
ԵՄ-ում տարաձայնություններ կան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում
«Բրյուսելում ներկայումս ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը. երկարաձգել դրանք վեց ամսով, թե՞ երեք, կան նաեւ այլ տարբերակներ»,- Le Monde-ում գրում են Ժան-Պիեռ Ստրուբանը եւ Բենուա Վիտկինը:
«Եվրոպական միասնության պահպանման անհրաժեշտությունը եւ Պուտինին զիջումներ անելու ցանկության բացակայությունը. ահա երկու շարժառիթ, որոնք բացատրում են ուկրաինական պատերազմում ունեցած դերի համար 2014թ.-ին Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցների երկարաձգման որոշումը»,- ասվում է հոդվածում: «Ինչպիսին էլ լինեն խորացող տարաձայնությունները եւ կասկածները, կարեւոր է 28 երկրների միասնությունը, եւ ոչ ոք իր վրա չի վերցնի պատասխանատվություն խախտել այն»,- ընդգծում է բարձրաստիճան դիվանագետը:
«Հունգարիան, Հունաստանը, Իտալիան ցուցաբերել են քննադատական վերաբերմունք պատժամիջոցների երկարաձգման առիթով, բայց Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունն ունի ծայրահեղ կոշտ դիրքորոշում Մոսկվայի հանդեպ: Որոշ երկրների զգացմունքները չանտեսելու եւ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի չսրելու համար որոշումը պետք է լինի մտածված: Եվ որոշումը պետք է կայացվի ոչ թե «տեխնիկական» մակարդակի վրա, այլ՝ պետության եւ կառավարության ղեկավարների, ովքեր կհանդիպեն Բրյուսելում հունիսի վերջին»,- գրում են հեղինակները:
«Դիտարկվում է երկու տարբերակ: Կարող է խոսվել պատժամիջոցների երկարաձգման մասին վեց ամսվա փոխարեն երեք ամիս ժամկետով: Գոյություն ունի եւս մեկ տարբերակ՝ պակաս բարենպաստ Ռուսաստանի համար. վեց ամսով երկարաձգում ՝ պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու հնարավորությամբ՝ ձեռք բերված արդյունքների հիման վրա»:
«Ուկրաինայի արեւելքում տեղական ընտրությունների անցկացման հարցում առաջընթացը կարող է թույլ տալ Մոսկվային Եվրոպայի կողմից արված քայլի հույս ունենալ: Սակայն անջատողականները հրաժարվում են ընդառաջ գնալ Կիեւի պահանջներին: Մոսկվային արված զիջումների միտքը ջղաձգում է Եվրամիության որոշ անդամներին․ նրանք մտավախություն ունեն, որ դա կարող է ընկալվել որպես թուլության դրսեւորում»,- ասվում է հոդվածում:
Աղբյուր՝ Le Monde
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան
Քաղված՝ Galatv.am կայքից