Պենտագոնի նախկին խորհրդական. ԱՄՆ զենքի պահեստները դատարկ են
Հղում անելով Sputnik-ին, ԻՌՆԱ-ն հայտնում է. «Պենտագոնի նախկին խորհրդականը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը զգալիորեն կրճատել է ԱՄՆ զենքի պաշարները»։
X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) արած գրառման մեջ, Մաքգրեգորը նշել է. «Մենք Ուկրաինա ենք ուղարկել մեր գրեթե բոլոր ռազմական պաշարները, զենքի համակարգերն ու զինամթերքը»։
Նշելով, որ չնայած այս բոլոր օգնություններին, Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմում որևէ առաջընթաց չի գրանցել, Մաքգրեգորը հավելել է. «Հաշտություն կնքեք, ապուշներ»։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական բանակը գտնվում է կործանման եզրին՝ զինվորների զանգվածային դասալքության պատճառով։
Sputnik-ի փոխանցմամբ՝ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային Արևմուտքի տրամադրած սպառազինական օգնությունը չի փոխի Մոսկվայի և Կիևի միջև պատերազմի վերջնական արդյունքը և միայն կերկարաձգի այն: