Ադրբեջանը Ուկրաինային ականազերծման մեքենա է տրամադրել
Նոյեմբեր 26, 2023 12:37 Asia/Tehran
Բաքվում Կիևի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը Ուկրաինային ականազերծման մեքենա է ուղարկել։
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին հայտարարել է Ուկրաինային «Revival P» ականազերծող մեքենաների մատակարարման մասին և ասել, որ այդ մեքենան օգնելու է պետական ծառայության սակրավորներին, որոնք մարդասիրական ականազերծում են իրականացնում դեօկուպացված տարածքներում։
Ըստ ուկրաինացի պաշտոնյաների՝ այն տարածքը, որը ականազերծում է այս մեքենան մեկ օրում, համարժեք է այն տարածքին, որը ուկրաինացի զինվորները ականազերծում են 100 օրում։
Ադրբեջանի ականազերծման մասնագետները ուկրաինացի զինվորներին կսովորեցնեն աշխատել այս մեքենայի հետ։