Ադրբեջանը Ուկրաինային ականազերծման մեքենա է տրամադրել
https://parstoday.ir/hy/news/world-i209794-Ադրբեջանը_Ուկրաինային_ականազերծման_մեքենա_է_տրամադրել
Բաքվում Կիևի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը Ուկրաինային ականազերծման մեքենա է ուղարկել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2023 12:37 Asia/Tehran
  • Ադրբեջանը Ուկրաինային ականազերծման մեքենա է տրամադրել

Բաքվում Կիևի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը Ուկրաինային ականազերծման մեքենա է ուղարկել։

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին հայտարարել է Ուկրաինային «Revival P» ականազերծող մեքենաների մատակարարման մասին և ասել, որ այդ մեքենան օգնելու է պետական ծառայության սակրավորներին, որոնք մարդասիրական ականազերծում են իրականացնում դեօկուպացված տարածքներում։ 

Ըստ ուկրաինացի պաշտոնյաների՝ այն տարածքը, որը ականազերծում է այս մեքենան մեկ օրում, համարժեք է այն տարածքին, որը ուկրաինացի զինվորները ականազերծում են 100 օրում։

Ադրբեջանի ականազերծման մասնագետները ուկրաինացի զինվորներին կսովորեցնեն աշխատել այս մեքենայի հետ։