Ռուսաստանը խոսել է ՀԱՊԿ երկրների հետ ՀՕՊ միասնական համակարգի մասին
Նոյեմբեր 27, 2023 07:27 Asia/Tehran
ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների հետ ՀՕՊ միասնական համակարգը մշակվել է, սակայն արտացոլված չէ որևէ փաստաթղթում։
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Սերգեյ Շոյգուն ասել է. «Մենք այս համակարգի վերաբերյալ պայմանավորվածություն ունենք Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և իհարկե Բելառուսի հետ»։
Նշելով, որ համակարգը զինված է արդիական տեխնիկայով, Շոյգուն հավելել է. «Մենք պարբերաբար զորավարժություններ ենք անցկացնում՝ համակարգի աշխատելու և այն մարտունակ վիճակում պահելու համար»։
Շոյգուն հավելել է. «Եթե անհրաժեշտ լինի փաստել այս համակարգի գոյությունը, մենք դա կանենք»։