Պուտին. գլոբալացման մոդելը սպառել է իրեն
https://parstoday.ir/hy/news/world-i209856-Պուտին._գլոբալացման_մոդելը_սպառել_է_իրեն
Հիմնականում արեւմտյան երկրների կողմից ձեւավորված գլոբալացման մոդելը սպառել է իրեն եւ խոր ճգնաժամի մեջ է։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ուղղված ողջույնի խոսքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 11:58 Asia/Tehran
  • Պուտին. գլոբալացման մոդելը սպառել է իրեն

Հիմնականում արեւմտյան երկրների կողմից ձեւավորված գլոբալացման մոդելը սպառել է իրեն եւ խոր ճգնաժամի մեջ է։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ուղղված ողջույնի խոսքում։

«Համաժողովի թեման բավական հրատապ է՝ «Հետգլոբալացման հորիզոններ»։ Ակնհայտ է, որ հիմնականում արեւմտյան երկրների կողմից ձեւավորված, բնականաբար՝ սեփական շահերից ելնելով, գլոբալացման մոդելը սպառել է իրեն եւ խոր ճգնաժամի մեջ է։ Տեղի է ունենում միջազգային հարաբերությունների նոր, ավելի արդար եւ դեմոկրատական համակարգի կայացում, որը կհամապատասխանի համաշխարհային մեծամասնության պահանջներին։

Սակայն երկրների հայտնի խումբը, որը վարժվել է աշխարհում գերիշխելուն, ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում, որպեսզի պահպանի իր թուլացող ազդեցությունը, եւ գործի է դնում բացահայտ շանտաժը եւ ուժային ճնշումը՝ նենգափոխելով միջազգային իրավունքի համակարգը մի ինչ-որ «կարգով, որը հիմնված է կանոնների վրա»։ Այսպիսի ապակայունացնող գիծն էլ հենց սադրել է ճգնաժամային իրավիճակն Ուկրաինայի շուրջ, ողբերգական թեժացումը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։