Իրան. Պաղեստինում ստեղծված իրավիճակը Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի արդյունքն է
ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչն ասել է. «Պաղեստինցիների իսլամական իրավունքների կոմիտեի (CEIRPP) զեկույցի համաձայն՝ Պաղեստինում ստեղծված իրավիճակը Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի արդյունքն է»:
Ամիր Սաիդ Իրավանին երեքշաբթի օրն ասել է. «Իսրայելի ռեժիմին պետք է ստիպել կատարել իր պարտավորությունները, վերջ տալ Գազայի շրջափակմանն ու օկուպացիային և աջակցել պաղեստինյան անկախ պետության ձևավորմանը, և այս համատեքստում կարևոր է ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության հաստատումը»։
Նշելով, որ որ սիոնիստ ավանաբնակները հարձակվում են Պաղեստինի ժողովրդի, այդ թվում՝ երեխաների վրա, Իրավանին հավելել է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ զինված ավանաբնակները, որոնք զինված ուժերի աջակցությամբ անմիջականորեն միջամտում են հակամարտությանը, չեն կարող համարվել մարդասիրական իրավունքով պաշտպանված քաղաքացիներ»։
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանը նշել է. «Իրանը համոզված է, որ պաղեստինցիների անվիճելի իրավունքներն անտեսելով և «ինքնապաշտպանության» պատրվակով Պաղեստինի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունները արդարացնելու փորձն օկուպանտի համար իրավական հիմք չի ապահովում»: