Լավրով. Մենք հակամարտության ավարտի համար որևէ նշան չենք ստացել
https://parstoday.ir/hy/news/world-i210086-Լավրով._Մենք_հակամարտության_ավարտի_համար_որևէ_նշան_չենք_ստացել
Հղում անելով ռուսական լրատվական աղբյուրներին, ԻՌՆԱ-ն հայտնում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ավարտին լրագրողների հետ իր ճեպազրույցում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվն ասել է. «Ուկրաինայում ցանկացած քաղաքական գործընթաց սկսելու համար պետք է ներկա լինի երրկու կողմ: Սակայն մյուս կողմը զբաղված է միակողմանի գործողություններով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2023 13:21 Asia/Tehran
  • Լավրով. Մենք հակամարտության ավարտի համար որևէ նշան չենք ստացել

Հղում անելով ռուսական լրատվական աղբյուրներին, ԻՌՆԱ-ն հայտնում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ավարտին լրագրողների հետ իր ճեպազրույցում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվն ասել է. «Ուկրաինայում ցանկացած քաղաքական գործընթաց սկսելու համար պետք է ներկա լինի երրկու կողմ: Սակայն մյուս կողմը զբաղված է միակողմանի գործողություններով»։

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի կողմից անվտանգության երեք ոլորտներում ստեղծածը ոչնչացնելուն ուղղված ջանքերին, Լավրովն ասել է. «Արևմուտքը դասեր չի քաղել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ոչնչացման ձախողված քաղաքականությունից և շարունակում է իր գործողություններն այս ուղղությամբ»։

Լավրովի խոսքով՝ Արևմուտքը փորձում է ընդլայնել այն հանձնակատարների լիազորությունները, որոնք խախտել են ԵԱՀԿ սկզբունքները: Անդրադառնալով Սկոպյե՝ նիստի անցկացման վայր իր ժամանումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի Բորելի հեռանալուն՝ Լավրովն ասել է. «Այս փախուստը ցույց է տալիս, որ նրանք վախենում են. ցանկացած թափանցիկ երկխոսությունից և փաստերից»։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը նպատակ չունի ոչնչացնել Եվրամիությունը, սակայն այս միության ռազմական քաղաքականությունն այսօր ավելի ուժեղ է, քան նույնիսկ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը»։