ԱՄՆ-ի դատապարտումը Հարավային Ամերիկայի հակաիմպերիալիստական համաժողովում
Նիկարագուայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ այսպես կոչված Մոնրոյի դոկտրինի (Ամերիկա՝ ամերիկացիների համար) իրագործումից ի վեր իմպերիալիստական շահերը շարունակաբար ազդել են Լատինական Ամերիկայի երկրների վրա։
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացած իմպերիալիզմի, ֆաշիզմի և նեոգաղութատիրության դեմ միջազգային համաժողովում Դենիս Մոնկադան, ընդգծելով, որ Պաղեստինը իմպերիալիզմի բարբարոսական ակտի վերջին թիրախն է, զգուշացրել է, որ Լատինական Ամերիկայում «Մոնրոյի դոկտրինի» իրականացմամբ ԱՄՆ-ի իմպերիալիզմի մեկնարկից 200 տարի անց, գաղութատիրությունը դեռ առկա է։
Նիկարագուայի դիվանագիտության ղեկավարն ասել է, որ իմպերիալիզմը ֆաշիզմը և նեոգաղութատիրությունը մշտապես շարունակվել են մարդկության դեմ հանցավոր, անմարդկային քաղաքականությամբ և բնական ռեսուրսների բացահայտ հափշտակմամբ։
Մոնկադան մատնանշեց, որ 1823 թվականից ի վեր Վաշինգտոնը Մոնրոյի դոկտրինով պահպանում է իր միջամտողական, ագրեսիվ և անբարոյական քաղաքականությունը և պնդում է, որ ինքը աշխարհի մարդկանց դատավորն ու դատախազն է և համաշխարհային հեգեմոն տերությունը:
Համերաշխություն հայտնելով Պաղեստինի ժողովրդին և դատապարտելով համաշխարհային իմպերիալիզմի և իսրայելական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունն ու օկուպացիան՝ Նիկարագուայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Պաղեստինի եղբայրական ժողովուրդը՝ Գազայի բնակիչները, իմպերիալիստական հեգեմոնական դաժանության վերջին թիրախն են։