Պուտինը ցավում է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացման համար
(last modified Tue, 05 Dec 2023 08:43:57 GMT )
Դեկտեմբեր 05, 2023 12:13 Asia/Tehran
  • Պուտինը ցավում է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացման համար

 Ռուսաստանի նախագահն իր ափսոսանքն է հայտնել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով Արևմուտքի հետ իր երկրի դիվանագիտական ​​հարաբերությունների վատթարացման համար։

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Կրեմլի պալատում ընդունել է եվրոպական երկրների մի խումբ նորանշանակ դեսպանների։ Հավատարմագրերը հանձնելու արարողությունից հետո, Մոսկվայում Շվեդիայի նորանշանակ դեսպանի հետ զրույցում Պուտինը ափսոսանք հայտնեց Ռուսաստանի և Շվեդիայի միջև քաղաքական շփումների ամբողջական բացակայության, «տնտեսական համագործակցության» և «մշակութային ու հումանիտար հարաբերությունների» ոլորտներում սահմանափակումների կապակցությամբ։

Մինչ ուկրաինական պատերազմի սկզբից Շվեդիան փորձում է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ, Պուտինը ափսոսանք է հայտնել այդ երկրի կողմից «ռազմական բլոկներին չմասնակցելու 200-ամյա քաղաքականությունից» հրաժարվելու համար։

Գերմանիայի դեսպանի հետ զրույցում Պուտինն իր գոհունակությունն է հայտնել Բեռլինի և Մոսկվայի միջև զարգացած «պրագմատիկ հարաբերությունների և համագործակցության» համար, միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնելով այնպիսի իրադարձությունների համար, ինչպիսին է 2022 թվականին Nordstream գազատարի պայթյունը, ինչը խաթարել է ռուսական գազի մատակարարումը Գերմանիա։

Ռուսաստանի նախագահը Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանի հետ զրույցում բավարարվեց միայն հետևյալ նախադասությամբ, որ «բոլորը գիտեն Ռուսաստանի և Բրիտանիայի միջև երկխոսության վիճակի մասին»: Մինչդեռ Բրիտանիան համարվում է Ուկրաինայի ամենաակտիվ աջակիցներից մեկը Ռուսաստանի դեմ պատերազմում:

Իսկ Հունաստանի նորանշանակ դեսպանի հետ զրույցում Պուտինն ասեց, որ Ռուսաստանի և Հունաստանի հարաբերությունների վիճակը մտահոգիչ է, սակայն նա հույս ունի, որ երկու երկրների ավանդական և հնամենի հարաբերությունների պատմությունը կնպաստի վերականգնել երկկողմ համագործակցությունը»։