Դեկտեմբեր 08, 2023 12:05 Asia/Tehran
  • Չինաստանում՝ մոտ 2,5 կմ խորության վրա, շահագործվել է աշխարհում ամենախոր ստորգետնյա լաբորատորիան

Չինաստանում սկսել է աշխատել ամենախոր ստորգետնյա լաբորատորիան: Գիտական բունկերը գտնվում է գերմաքուր գոտում՝ 2,4 կմ խորության վրա։ Այնտեղ կուսումնասիրվի մութ նյութը:

Ներկայում սա աշխարհի ամենախորը և ամենամեծ ստորգետնյա լաբորատորիան է, գրում է Սինհուա գործակալությունը։

Պատահական չէ, որ լաբորատորիան այսքան խորն է կառուցվել. փաստն այն է, որ տիեզերական ճառագայթների հոսքի ազդեցությունն այստեղ 100 միլիոն անգամ ավելի քիչ է, քան Երկրի մակերեսին, ինչպես նաև շրջակա միջավայրի ճառագայթման և ռադոնի կոնցենտրացիայի մակարդակը չափազանց ցածր է:

Նման գերմաքուր տարածքը լավագույն պայմաններն է ապահովում մութ նյութի որոնման համար: Սա այժմ շատ խոստումնալից գիտական ոլորտ է, քանի որ գիտնականները կարծում են, որ տեսանելի նյութը կազմում է տիեզերքի միայն մոտ 5%-ը, մինչդեռ մոտ 95%-ը կազմված է մութ նյութից և մութ էներգիայից:

 

 

Պիտակ