Ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանին ավելի ուժեղ է դարձրել. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i210560-Ուկրաինական_հակամարտությունը_Ռուսաստանին_ավելի_ուժեղ_է_դարձրել._Լավրով
Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում, ինչպես ուժեղացավ Նապոլեոն Բոնապարտի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հաղթանակից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2023 14:44 Asia/Tehran
  • Ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանին ավելի ուժեղ է դարձրել. Լավրով

Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում, ինչպես ուժեղացավ Նապոլեոն Բոնապարտի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հաղթանակից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Տասնիններորդ դարի սկզբին Նապոլեոնը հավաքեց գրեթե ողջ Եվրոպան, որպեսզի հարձակվի Ռուսաստանի վրա, մենք հաղթեցինք նրան, և մենք ավելի ուժեղացանք ագրեսիայից հետո։

Անցյալ դարի կեսերին Հիտլերն արեց նույնը. նա ենթարկեց եվրոպական երկրների մեծ մասին՝ Ռուսաստանի դեմ ագրեսիա սկսելու համար։

Նա նույնպես պարտություն կրեց, և մենք ուժեղացանք այս պատերազմից հետո»,- ասել է նախարարը՝ առցանց ելույթ ունենալով Դոհայում կայացած ֆորումում։

«Ռուսաստանի դեմ Ուկրաինայի օգտագործմամբ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի արդյունքն արդեն տեսանելի է. ովքեր ավելի ուշ կզգան այդ արդյունքը, այն է, որ Ռուսաստանն արդեն շատ ավելի ուժեղ է դարձել, քան եղել է մինչ այդ իրադարձությունները, և այդպես կլինի պատերազմի ավարտից հետո», - հավելել Է Լավրովը ։

tert.am