Պուտինը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին. Երևանը կվնասվի
https://parstoday.ir/hy/news/world-i210816-Պուտինը_ՀԱՊԿ_ից_Հայաստանի_հնարավոր_դուրս_գալու_մասին._Երևանը_կվնասվի
Հինգշաբթի օրն ուղիղ եթերով ՌԴ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ի վնաս Հայաստանի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 15, 2023 11:10 Asia/Tehran
  • Պուտինը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին. Երևանը կվնասվի

Հինգշաբթի օրն ուղիղ եթերով ՌԴ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ի վնաս Հայաստանի:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե ձեռնտու լինի Հայաստանին, բայց եթե երկրի իշխանությունները որոշեն դա անել, դա կլինի իրենց ընտրությունը։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Սա ներքաղաքական բարդ գործընթաց է։ Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանին ձեռնտու է դադարեցնել իր անդամակցությունն այս տարածաշրջանային դաշինքին։ Իհարկե, ի վերջո, սա Երևանի պաշտոնյաների ընտրությունն է։ Ինչ վերաբերում է կոլեկտիվ միջոցառումներից Հայաստանի վարչապետի [Նիկոլ Փաշինյանի] բացակայելուն, ապա պետք է ասեմ, որ դա պայմանավորված է երկրի ներքին որոշ իրադարձություններով և կապ չունի այդ դաշինքներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ դրա բացակայության հետ։ Իհարկե, պետք է տեսնենք, թե հետագայում իրավիճակն ինչպես կզարգանա»։

Պուտինն ընդգծել է, որ Հայաստանում ընթանում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված բարդ գործընթացը, հավելելով, որ ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Հայաստանը որոշեց հրաժարվել Ղարաբաղից և ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս։

Վլադիմիր Պուտինն ասել է. «Նրանք իրենք են դա արել, և մենք հատուկ տեղեկացված չենք եղել, թե ինչպես պետք է պատրաստվել նման որոշում կայացնելուն: Դա ակնհայտ փաստ է, իհարկե, այս որոշման մեջ կան դրական և բացասական կողմեր և այդպես էլ եղավ»: