Մամուլի տեսություն 10-06-2016
Եվրոպական երկրներն անտարբեր են փախստականների ճգնաժամի նկատմամբ
«Սիասաթ»
Եվրոպական երկրներն անտարբեր են փախստականների ճգնաժամի նկատմամբ
Փախստականներիճգնաժամը շարունակում է մնալ համաշխարհային մասշտաբով մտահոգիչ հարց , որի հետևանքով միլիոնավոր մարդկանց կյանքեր են վտանգվել :
«Սիասաթ» օրաթերթում լույս տեսած վերլուծականում նշված է , որ եվրոպական երկրների կողմից ներկայացված նոր նախագծերի և դիրքորոշումների պատճառով , գաղթականների համար իրավիճակն ավելի է բարդացել : Նախագծերից մեկն էլ Թուրքիայից փախստականներին վտարելու դիմաց այդ երկրին 20 միլիարդ դորաի վճարման ծրագիրն էր : Հոդվածագիրը նշել է , որ հասարակական ու քաղաքական դիտորդները եվրոպական երկրների այդ քայլը փախստականների նկատմամբ իր ուսերից պատասխանատվության թոթափում են գնահատել :
Գաղթականների հանդեմ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների վերաբերմունքը և ծանրագույն պայմաններում նրանց վտարումը , վկայում է արևմուտքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության մասին հնչած խոսքերի անհիմն էության մասին : Աֆրիկյան ու Ասիայի արևմտյան երկրներ հայտնվել են գաղթականների խնդրի առջև ՝ արևմուտքի կողմից ներկայացված ահաբեկչության նման պատճառաբանությունների հետևանքով :
Գաղթականների նկատմամբ արևմուտքի ոչ-անկեղծ դիրքորոշումն այն ժամանակ է բացահայտվում , երբ ՄԱԿ-ն իր վերջին զեկույցում հայտարարել է , որ ավլի քան 10 հազար փախստականներ 2014 թվականին կտրելով Միջերկրական ծովը , փորձել են Եվրոպա անցել , սակայն ճանապարհին զոհվել են :
«Ֆարհիխթեգան»
Իրանը շարունակում է համագործակցել օդանավաշինության խոշոր ընկերությունների հետ :
Իրանի ճանապարհի և քաղաքաշինության փոխնախարարի տեղեկացմամբ , Իրանը շարունակում է համագործակցել օդանավաշինության խոշոր ընկերությունների հետ :
«Ֆարհիխթեգան» օրաթերթին տված զրույցում , Ասղար Ֆախրիե Քաշանն ասել է , որ Իրանը շարունակում է «Էյրբաս» ընկերության հետ բանակցությունները :
Ֆախրիե Քաշանն ավելացրել է , որ մինչև տարեվերջ համաձայնագրերը վերջնականացվելու են և հիշյալ ընկերության պատասխանատուներն Իրան են ժամանելու :
Ասղար Ֆախրիե Քաշանի խոսքերով , Իրանի ավիացիոն և «Էյրբաս» ընկերությունները 25 միլիարդ դոլարի արժողությամբ համաձայնագիր են ստորագրել : Իրանը ֆրանսական այդ ընկերությունից գնելու է 118 ինքնաթիռ :
galatv.am
Իտալիան ՀՕՊ համակարգեր է տեղակայում Թուրքիայում. Corriere della Sera
«ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման շրջանակում Իտալիան հրթիռներ է տեղակայում Թուրքիայի տարածքում»,-գրում է Գուիդո Օլիմպիոն Corriere della Sera թերթում:
«Գազիանթեփից հյուսիս ընկած տարածքում՝ Ղահրամանմարաշի մոտակայքում տեղակայվել են ՀՕՊ համակարգեր, ժամանել են իտալացի զինվորականներ: Մինչ այդ, 2015թ.-ին հարավեվրոպական ուղղությամբ իրենց Patriot տեսակի հրթիռներն էին տեղակայել գերմանացիները եւ հոլանդացիները: Այնուհետ այդ առաքելությունը ստանձնել էին իսպանացիները, իսկ այժմ Իտալիայի հերթն է»,-նշվում է հոդվածում:
«Իտալիան միջոցներ է հատկացրել, որոնք կարող են դիմագրավել ռազմական ինքնաթիռներին, թեւավոր եւ տակտիկական հրթիռներին: Պոտենցիալ վտանգ են ներկայացնում Ռուսաստանը եւ Սիրիան»:
«Ինչպես հայտնի է, Թուրքիայի հարավային սահմաններում անհանգիստ, անկայուն իրավիճակ է: Այդ հատվածում մարտեր են ընթանում տարբեր ուժերի եւ զինված խմբավորումների միջեւ: Չպետք է մոռանալ նաեւ պարբերաբար տեղի ունեցող ահաբեկչությունների մասին»,-գրում է թղթակիցը:
«Սիրիական, իրաքյան ճգնաժամերը եւ Թուրքիայի անկայուն իրավիճակը ստիպեցին Հյուսիսատլանտյան դաշինքին ամրապնդել հարավ-արեւելյան ճակատը: Դամասկոս-Բաղդադ առանցքում տեղի ունեցող իրադարձություններն առավել խոշոր եւ ընդգրկուն դիմակայության շրջանակում են՝ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ»,-եզրափակում է Corriere della Sera-ի հոդվածագիրը:
Աղբյուր՝ Corriere della Sera
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
hayeli.am
Իրանը, Ռուսաստանն ու Սիրիան հաստատեցին
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, որն ի ցույց է դրել ահաբեկչությանն ու նրա հովանավորներին դիմակայելու հարցում այդ երկրների վճռականությունը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Վերջինս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համարձակ քաղաքականություն վարելու և Սիրիայում ահաբեկչության դիմակայությանը արդյունավետորեն աջակցելու համար:
Շամհանին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի շարունակումը տառապանքներ է պատճառում սիրիացիներին, և ճգնաժամի շարունակման համար պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի, նրա արևմտյան ու տարածաշրջանային դաշնակիցների վրա. «Պետք է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Սիրիայի ժողովրդի համար ապահովվի հանգիստ իրավիճակ՝ ընտրություններ անցկացնելու և իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու համար»:
armlur.am
Էրդողանը կարող է չապավինել ԵՄ շուտափույթ անդամակցությանը. ԶԼՄ-ներ
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագծից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չապավինել մինչև 2020թ. ԵՄ անդամակցությանը, գրում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը քննադատում է վերոնշված օրենքն ու համարում, որ այն ոչնչացնում է այն մնացած պատրանքները, որ Թուրքիայում ժողովրդավարություն է տիրում: Ստորագրելով այն՝ Էրդողանը, ով Եվրամիությունը «քրիստոնեական ակումբ» է համարում, ապացուցեց մոտ ապագայում ԵՄ անդամակցության հնարավորության կորուստը, գրում է հեղինակը:
Բացի այդ, մի շարք քննադատներ կանխատեսում են երկրում իրավիճակի վատթարացումն ու քրդական խմբավորումների հետ զինված կոնֆլիկտի ակտիվացումը, որոնց Անկարան ահաբեկիչների թվին է դասում: Եվրամիության մի շարք առաջատար երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, վճռականորեն դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին և արդեն հայտարարել են, որ կարող են օգտվել վետոյի իրենց իրավունքից: