Ադրբեջանի և Հայաստանի միջև վրացական նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել. Ղարիբաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i211012-Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_վրացական_նախաձեռնությունը_կոնկրետ_արդյունքներ_է_տվել._Ղարիբաշվիլի
Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ։ Ինչպես հաղորդում են Թբիլիսիից, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2023 թվականի արդյունքների մասին զեկույցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2023 15:53 Asia/Tehran
  •    Ադրբեջանի և Հայաստանի միջև վրացական նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել. Ղարիբաշվիլի

Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ։ Ինչպես հաղորդում են Թբիլիսիից, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2023 թվականի արդյունքների մասին զեկույցը։

Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։

«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում։ Որոշ ժամանակ առաջ Վրաստանում էին Ադրբեջանի վարչապետն ու Հայաստանի վարչապետը, և մենք եռակողմ հանդիպում անցկացնելու բացառիկ հնարավորություն ունեցանք։ Կարծում եմ՝ սա հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասել ենք»,- ասաց վարչապետը։ Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ հարևան երկրների միջև ինտենսիվ այցեր են իրականացվել. «Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը եղել են Վրաստանում։ Մենք շարունակում ենք մեր բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը Թուրքիայի հետ»։

news.am