Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հեռու են հրադադարի համաձայնագրից. NYT
https://parstoday.ir/hy/news/world-i211490-Իսրայելը_եւ_ՀԱՄԱՍ_ը_հեռու_են_հրադադարի_համաձայնագրից._nyt
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եւ Իսրայելը հեռու են Գազայի հատվածում ամուր հրադադարի հաստատումից, քանի որ անիրականանալի պայմաններ են առաջադրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2023 09:22 Asia/Tehran
  • Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հեռու են հրադադարի համաձայնագրից. NYT

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եւ Իսրայելը հեռու են Գազայի հատվածում ամուր հրադադարի հաստատումից, քանի որ անիրականանալի պայմաններ են առաջադրում։

Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով դիվանագետներին։

Մարտական գործողությունների ձգձգման պատճառով վտանգ կա, որ հակամարտությունը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում, նշել է թերթը։

Ավելի վաղ պաղեստինյան շարժման ղեկավար Ուսամա Համդանը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը մի քանի երկրներից առաջարկներ է ստացել, որոնք վերաբերում են Իսրայելի հետ Գազայում պահվող պատանդների փոխանակման մասին բանակցությունների կազմակերպմանը։