Բաքուն անհանգստությամբ է հետևում Հնդկաստանի կողմից ՀՀ-ին սպառազինության վաճառքին
(last modified Thu, 28 Dec 2023 16:09:26 GMT )
Դեկտեմբեր 28, 2023 19:39 Asia/Tehran
  • Բաքուն անհանգստությամբ է հետևում Հնդկաստանի կողմից ՀՀ-ին սպառազինության վաճառքին

Հնդկաստանը, որպես միջազգային դերակատար, չի կարող Հայաստանին զենքի վաճառքը դիտարկել միայն որպես կոմերցիոն խնդիր։

Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ Բաքուն տեղյակ է Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի մատակարարման համաձայնագրերի ստորագրման մասին. «Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին, լավ հարաբերություններ ենք պահպանում Հնդկաստանի գործընկերների հետ»։ Ըստ Բայրամովի՝ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է եղել, որ Հայաստանին զենքի վաճառքը երբեք չի կապել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ «Դիրքորոշումն այն է, որ սա ձեր դեմ ուղղված մոտեցում չէ, սա կոմերցիա է, սա ռազմարդյունաբերության զարգացման նպատակի պահանջ է։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Սակայն Ադրբեջանի ուղերձն այն է, որ Հնդկաստանը պատասխանատու երկիր է, միջազգային դերակատար, և չի կարող Հայաստանին զենքի մատակարարումը դիտարկել միայն որպես կոմերցիոն խնդիր, և հիմա, երբ խաղաղության հասնելու փխրուն հնարավորություն կա»,- ասել է Բայրամովը։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ զենքի վաճառքը, իբր, գործընթացին վնաս է հասցնում և է՛լ ավելի «խրախուսում Հայաստանում ռևանշիստներին»։

factor.am