Մոսկվան առաջին անգամ հայտարարել է ՌԴ տարածքում ամերիկյան զենք կիրառելու մասին
Դեկտեմբեր 29, 2023 15:14 Asia/Tehran
Մոսկվան առաջին անգամ հայտարարել է ՌԴ տարածքում ամերիկյան զենք կիրառելու մասին։
Դեկտեմբերի 29-ին ժամը 15։00-ի սահմաններում ՌԴ տարածքի վրա HARM հակառադիոտեղորոշիչ հրթիռների կիրառմամբ հարձակման փորձ է կանխվել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։ «Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի տարածքում ոչնչացրել են ամերիկյան արտադրության HARM երեք հրթիռ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել տեղեկությունը։ Ուկրաինական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Մոսկվան առաջին անգամ է հայտարարել ՌԴ տարածքում արևմտյան զենք կիրառելու մասին։
Պիտակ