ՀԱՀ-ը սիոնիստների իրականացրած ցեղասպանության կապակցությամբ բողոք է ներկայացրել Հաագայի դատարան
Դեկտեմբեր 30, 2023 06:05 Asia/Tehran
Հաագայի միջազգային դատարանը հայտարարել է, որ ՀԱՀ-ը հայց է ներկայացրել Գազայում սիոնիստների իրականացրած ցեղասպանության կապակցությամբ:
ԻՌՆԱ-ն, հղում անելով «Ալ-Ջազիրա»-ին, հաղորդում է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը բողոք է ներկայացրել Իսրայելի ռեժիմի դեմ՝ Ցեղասպանության մասին կոնվենցիան խախտելու համար։
Դատարանի հայտարարության մեջ ասված է. «Հարավաֆրիկյան Հանրապետության բողոքը հիմնված է այն փաստի վրա, որ Իսրայելի ռեժիմն էթնիկ զտումներ է իրականացրել Գազայում»:
Սիոնիստական ռեժիմի ԱԳՆ-ն անհիմն է որակել այս հայցը:09:29